«Չելսիի» և «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի գոլի մասին Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (2:1).
Երկրորդ խաղակեսում՜ Կազեմիրոյի փոխանցումից հետո գնդակը գլորվեց դեպի խաղից դուրս վիճակում գտնվող Մարկուս Ռեշֆորդը։
Ռեշֆորդը չդիպավ գնդակին և այն թողեց Ֆերնանդեշին, ով գնդակն ուղարկեց դարպասը։
Հանդիպման գլխավոր մրցավար Ստյուարտ Էթվելը տեսաօգնականի հետ խորհրդակցելուց հետո հաշվեց գոլը։
«Մանչեսթեր Յունայթեդի» առաջին գոլը պարզապես ապացուցեց, որ մարդիկ, ովքեր կանոններ են կազմում, չեն հասկանում խաղը»,- գրել է Չեխը սոցցանցում։