«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն, կարող է կարիերան շարունակել «Միլանում» հայտնում է Tuttosport-ը։
«Միլանը» պատրաստ է «Ռոմային» 25 միլիոն եվրո առաջարկել ֆուտբոլիստի համար։
Անձամբ Ձանիոլոն, չի ցանկանում հեռանալ Ա Սերիայից, չնայած նրանով հետաքրքրված են նաև Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբները։
Կիսապաշտպանի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։