«Միլանը» Ռաֆայել Լեաուին փոխարինող է գտել

Ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Նոա Օկաֆորը կարող է տեղափոխվել «Միլան», հայտնում է 90min-ը:

Աղբյուրի համաձայն, «Միլանը» ցանկանում է գնել ֆուտբոլիստին որպես Ռաֆայել Լեաուին փոխարինող, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո: Բանակցային գործընթացը կմեկնարկի առաջիկա օրերին: