Միխայիլ Մուդրիկը՝ «Չելսիի» ֆուտբոլիստ

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հաստատել է, որ համաձայնության է եկել Դոնեցկի «Շախտյորի» հետ Միխայիլ Մուդրիկի տրանսֆերի վերաբերյալ:

Ֆուտբոլիստը հաջողությամբ բուժզննում է անցել ու 8,5 տարվա պայմանագիր ստորագրել «Թոշակառուների» հետ:

Transfermarkt-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի տեղափոխությունը լոնդոնյան ակումբ արժեցել է 70 միլիոն եվրո:

«Ես շատ ուրախ եմ «Չելսիի» հետ պայմանագիր կնքելու համար: Անհամբերությամբ եմ սպասում նոր խաղընկերներիս հանդիպելուն և Գրեմ Փոթերի ու նրա շտաբի հետ աշխատելուն»,- ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է Մուդրիկը պայմանագիր կնքելուց հետո: