«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին կփորձի ձեռք բերել «Վիլյառեալի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկին կփորձի գնել «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսին, հայտնում է MEN-ը:

Աղբյուրի համաձայն՝ գործարքն ավարտին հասցնելու համար անգլիական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի հետ կապ կհաստատի մոտ օրերս։

Ամռանը տեղեկություններ կային Տորեսի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին, սակայն ի վերջո «կարմիր սատանաները» չկարողացան ավարտել գործարքը։

Իսպանացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Վիլյառեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Transfermarkt.ru պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։