«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարող են տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է 90min-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալը» արդեն մեկ տարի է, ինչ բանակցում է Սակայի հետ նոր պայմանագրի շուրջ, ըստ որի՝ նա կարող է դառնալ թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Այնուամենայնիվ, եթե 21-ամյա ֆուտբոլիստը չցանկանա երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ, ապա կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Անգլիական կողմը նույնպես ցանկանում է ձեռք բերել Բելինգհեմին և հուսով է, որ Խոսեպ Գվարդիոլայի հետ աշխատելու հեռանկարը և նախկին թիմակից Էրիլիգ Հոլանդի հետ հնարավոր վերամիավորումը առանցքային կլինեն ֆուտբոլիստին թիմ բերելու համար: Անգլիացի կիսապաշտպանով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը»: