Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսն ամփոփել է Իտալիայի առաջնության 18-րդ տուրում կայացած «Վերոնայի» դեմ խաղը (1-0):
«Գիտեինք, որ դժվար հանդիպում է լինելու, քանի որ մրցակիցը անհատապես հսկում էր մեզ: Մենք խփեցինք արագ գոլ և հետո արեցինք այն, ինչ պետք է: Կարևոր էր երեք միավոր վաստակելը:
Մենք կարող ենք հաղթել սկուդետոն, քանի որ առջևում երկար ճանապարհ կա, բայց չպետք է այլևս սխալներ գործենք:
Պետք է պայքարել յուրաքանչյուր միավոր համար, հակառակ դեպքում առաջատարին չենք կարողանա հասնել»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:
Ա Սերիայի 18 տուրերից հետո «Ինտերը» վաստակել է 37 միավոր և զբաղեցնում է չորրորդ տեղը: Առաջատարը «Նապոլին» է՝ 47 միավոր: