Կատալոնական «Բարսելոնայի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա թիմից, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հեռանալու որոշումն արդեն կայացված է, և, եթե ամեն բան լինի ծրագրվածի պես, ապա հունվարին Դեպայը կտեղափոխվի նոր ակումբ:
Նրա ծառայություններով ամենաշատը հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն», սակայն վերջնական համաձայնություն դեռ չկա:
28-ամյա Դեպայն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 4 հանդիպման, խփել 1 գոլ: Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: