Առնո Դանժուման՝ անգլիական գրանդի թիրախում

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Վիլյառեալի» հարձակվող Առնո Դանժումայի ծառայություններով, հայտնում է Marca-ն:

Հոլանդացի 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Վիլյառեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:

Կողմերի միջև բանակցային գործընթացը կսկսվի առաջիկա օրերին, տեղեկություն կա, որ Առնոն մոտ օրերս կմեկնի Անգլիա:

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ: