ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը քննադատել է Մադրիդի «Ռեալին» և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին Apple+ պլատֆորմում ներկայացված «Պատերազմ ֆուտբոլի համար» վավերագրական ֆիլմում, որը պատմում է 2021 թվականի ապրիլյան դեպքերի մասին, երբ եվրոպական 12 ակումբներ հայտարարել էին ակումբային նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման մասին:
«Ֆուտբոլային ծովում շատ շնաձկներ են լողում: Այն պահից, երբ առաջին անգամ լսեցի Սուպերլիգայի մասին, գիտեի՝ ով է այն նախաձեռնել: Չէ՞ որ նա բազմիցս հրապարակայնորեն դժգոհել էր, որ իր ակումբը ստիպված է խաղալ փոքր թիմերի հետ: Նրանք իրենց համարում են էլիտար ակումբ, որը չպետք է մտածի մյուսների մասին: Նրանք կարծում են՝ այնքան կարևոր են, որ բոլորը պետք է խոնարհվեն իրենց առաջ: Խոսքը Մադրիդի «Ռեալի» և Ֆլորենտինո Պերեսի մասին է»,- ասել Չեֆերինը: