Յուսուֆա Մուկոկոյի նոր պայմանագրում արտասովոր կետ կլինի

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Յուսուֆա Մուկոկոն կարող է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ՝ համաձայնագրում ներառելով «Բարսելոնա» տեղափոխության մասին կետ, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բորուսիայի» հետ նոր պայմանագրի կետերից մեկը կարող է ներառել 50 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնա» տեղափոխության հնարավորություն:

Մուկոկոն ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա» , սակայն կատալոնացիները ֆինանսական սահմանափակումների պատճառով այժմ չեն կարող ավարտել գործարքը։

Ուստի «Բարսելոնան» ցանկանում է անվճար պայմանագիր կնքել նրա հետ ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա հարձակվողը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։