Զլատան Իբրահիմովիչի առողջական վիճակի վերաբերյալ նոր տեղեկություն կա

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դեռ չի ապաքինվել ծնկի վնասվածքից:

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, շվեդ ֆուտբոլիստը դեռևս ծնկի շրջանում ցավեր է զգում:

Նախկինում 41-ամյա ռմբարկուն կարող էր խաղադաշտ վերադառնալ փետրվարի կեսերին, սակայն այժմ կասկածներ կան, որ Զլատանը խաղադաշտ դուրս կգա այս ձմռանը։