Գերմանիայի հավաքականի հարձակվողը կասկածվում է տարիքը կեղծելու մեջ

Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Յուսուֆա Մուկոկոն կասկածվում է տարիքը կեղծելու մեջ, հայտնում է Bild-ը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ ֆուտբոլիստը ծնվել է 2004 թվականի նոյեմբերի 20-ին Կամերունում և այս պահին 18 տարեկան է, սակայն Laola1 տեղեկատվական գործալությունը հավաստիացնում է, որ նրա խորթ հայրը լրագրողներին ցույց է տվել Մուկոկոյի իրական ծննդյան վկայականը:

Փաստաթղթում գրված է, որ Յուսուֆան ծնվել է 2000 թվականին:

Ընթացիկ մրցաշրջանում Մուկոկոն «Բորուսիայի» կազմում մասնակցել է 22 խաղի, խփել 6 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում:

Transfermarkt-ը 30 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: