Ռուսաստանի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հրապարակել է Ռուսաստանի հավաքականի խաղային օրացույցը 2023 թվականին, հայտնում է ТАСС-ը:
Հավաքականը կանցկացնի 5 ընկերական հանդիպում, որոնք կկայանան մարտի 25-28-ը, հունիսի 17-20-ը, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը, հոկտեմբերի 15-18-ը, նոյեմբերի 19-22-ը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելուց հետո ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն ռուսական ակումբներին և հավաքականին հեռացրել էին միջազգային մրցաշարերից:
2022 թվականին Ռուսաստանի հավաքականն անցկացրել է երեք ընկերական հանդիպում Ղրղզստանի (2-1), Տաջիկստանի (0-0) և Ուզբեկստանի (0-0) թիմերի դեմ: