Ռիվալդո. «Կարծում եմ, որ Նեյմարի համար իդեալական տարբերակ կլիներ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելը»

Բրազիլացի նախկին հարձակվող Ռիվալդոն կարծիք է հայտնել, որ իր հայրենակից ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի կարիերան շարունակելու լավագույն տարբերակը կլինի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելը։

«Չեմ կարծում, որ դա հիմա տեղի կունենա, բայց մրցաշրջանի վերջում ՊՍԺ-ն կարող է շահագրգռված լինել Նեյմարի վաճառքով, որպեսզի փոխհատուցի իրենց ներդրումները, մինչդեռ բրազիլացի աստղը վերջապես կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա:

Կարծում եմ, որ Նեյմարի համար իդեալական տարբերակ կլիներ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելը։ Սա նրան հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություն կտա: Նա կխաղա այնպիսի թիմում, որը մեծ ուշադրություն է դարձնում հարձակմանը և հիանալի ֆուտբոլ է ցուցադրում Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Canal Supporters-ը: