«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը կիսվել է մանչեսթերյան դերբիից ունեցած սպասելիքներով, որտեղ իր թիմը Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի խաղում ուժերը կչափի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
«Դերբիում խաղալն ինձ համար շատ բան է նշանակում: Ես անհամբեր սպասում եմ «Յունայթեդի» դեմ խաղին «Օլդ Թրաֆորդում»:
Կարծում եմ, որ «Յունայթեդը» հիմա շատ ավելի ուժեղ է թվում նոր մարզչի հետ որոշ ժամանակ անց: Նրանք ավելի ուժեղ են, քան մեր նախորդ հանդիպումից առաջ։
Երբ ես երեխա էի, յուրաքանչյուր դերբիում «Յունայթեդը» ֆավորիտ էր: Հիմա ամեն ինչ լրիվ այլ է»,- ասել է Ֆիլը: