Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է «Նապոլիից» կրած խոշոր հաշվով պարտության մասին (1-5):
«Մրցակիցը հիանալի հանդիպում անցկացրեց: Մեզ չբավականացրին ոչ ուժը, ոչ էներգիան:
Պետք է վերականգնվենք, քանի որ առջևում շատ խաղեր կան: Թվում էր՝ հանդիպման յուրաքանչյուր պահ կարող ենք գոլ բաց թողնել: Մենք արժանի էինք այս պարտությանը:
Կփորձենք ինչ-որ դրական բան գտնել այս պարտության մեջ և առաջ շարժվել»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է SportMediaset-ը:
«Նապոլին» 47 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: «Յուվենտուսն» ունի 37 միավոր և մեկ հանդիպում պակաս ացկացրած «Միլանի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: