Լոնդոնի «Չելսիում» իսկական համաճարակ է սկսվել

«Չելսիի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան վնասվածք է ստացել։ Շվեյցարացի կիսապաշտպանը «թոշակառուների» վնասվածք ստացած 11 րդ ֆուտբոլիստն է։ Այս մասին հայտնում է Planet Football-ը։

Բացի Զաքարիայից, վնասվածքներ ունեն՝ Էդուարդ Մենդին, Ռիս Ջեյմսը, Ուեսլի Ֆոֆանան, Բեն Չիլվելը, Նգոլո Կանտեն, Ռուբեն Լոֆտուս-Չիկը, Ռահիմ Ստերլինգը, Քրիստիան Պուլիշիչը, Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և Արմանդո Բրոյան.

Անցկացրած 18 հանդիպումների արդյունքներով «Չելսին» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 25 միավորով զբաղեցնում է տասներորդ տեղը։