Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները

«Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերքել է այն պնդումները, որ իր պաշտոնավարման ժամանակ հրապարակել են ակումբի ֆուտբոլիստների պայմանագրերի մանրամասները:

Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ կատալոնական ոստիկանությունը ապացույցներ է գտել, որ «Բարսայի» նախկին ղեկավարությունը բանակցություններ է վարում ֆուտբոլիստների պայմանագրերի մասին տեղեկատվությունը լրատվամիջոցներին տրամադրելու մտադրությամբ։