Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) Կարգապահական կոմիտեն գործ է հարուցել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի դեմ 11-րդ («Ագրեսիվ վարքագիծ և արդար խաղի կանոնների խախտում») և 12-րդ («Ֆուտբոլիստների և պաշտոնյաների վարքագծի կանոնների խախտում») հոդվածների հնարավոր խախտման առնչությամբ, ասված է կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Ուսումնասիրության առարկան Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչի՝ Արգենտինա – Ֆրանսիա խաղի և խաղին հաջորդած դրվագներն են:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականին հետխաղյա 11-մետրանոցներով հաղթելուց հետո Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ստացել է մրցաշարի լավագույն դարպասապահի մրցանակն ու անպարկեշտ ժեստ ցույց տվել: