Էրիկ տեն Հագը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային պլանների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է հոլանդացի հարձակվող Վութ Վեգորստի տրանսֆերը և ասել, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմը կարող է կրկին մտածել նոր ձեռքբերումների մասին։

«Վաուտի գալուստով մենք կկարողանանք հավասարակշռել թիմը: Ես գոհ եմ այս տրանսֆերից։ Այնուամենայնիվ նենք կարող ենք նոր ձեռքբերումներ ունենալ»,- ասել է Տեն Հագը մամուլի ասուլիսում։