Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին շնորհակալություն է հայտնել ակումբի պատմության գլխավոր ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուին Սաուդյան Արաբիայում թիմի մարզմանն այցելելու համար:
«Մեզնից մեկը: Շնորհակալություն հանդիպման համար, Կրիշտիանու»,- գրել է իտալացի մասնագետը սոցցանցերում:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչին, որը կայանալու է Սաուդյան Արաբիայում:
37-ամյա Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» խաղացել է 2009-2018 թվականներին;

