«Բարսելոնան» դիտարկում է վաճառել թիմի կենտրոնական պաշտպանին

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է թիմի կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիայի վաճառելու տարբերակը, հայտնում է Sports.es-ը։

Աղբյուրի համաձայն, ակումբը ցանկանում է վաճառել  թիմի պաշտպանին և պատրաստ են լսել նրա համար առաջարկները: Հաղորդվում է, որ ինչպես ակումբը, այնպես էլ անձամբ ֆուտբոլիստը բաց են բանակցությունների համար։

Հիշեցնենք, որ Էրիկ Գարսիան «Կամպ Նոու» վերադարձավ 2021 թվականին Եվրոպայի առաջնությունից հետո ազատ գործակալի կարգավիճակով` տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթիից»: 

Transfermarkt-ը 22-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 18 միլիոն եվրո։