Անդրեա Անյելիի ապագայի վերաբերյալ նոր տեղեկություն կա

Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրի «Նապոլի» – «Յուվենտուս» (5-1) հանդիպումն Անդրեա Անյելիի համար վերջինն էր թուրինցիների նախագահի պաշտոնում, հայտնում է Exor ընկերությունը, որը պատկանում է 47-ամյա իտալացու ընտանիքին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջանլուկա Ֆերերոն կփոխարինի Անյելիին «Յուվենտուսի» նախագահի պաշտոնում: Անյելիից բացի, իրենց պաշտոնները կթողնեն նաև փոխնախագահ Պավել Նեդվեդը, գործադիր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն:

Անյելին «Յուվենտուսի» նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից: 2022 թվականի աշնանը պաշտոնապես հայտարարվեց, որ նա հեռանում է ակումբից:

Թուրինյան ակումբը, 1993 թվականի մայիսից ի վեր, առաջին անգամ 5 գոլ բաց թողեց Իտալիայի առաջնության խաղում: Ա Սերիայի 18 տուրից հետո «Յուվենտուսը» 37 միավորով երրորդ տեղում է: