Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից։ Ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ 1,5 ամիս, `հայտնում է Marca-ն։
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Լուկաս Վասկեսը վնասել է կոճը։ Բժիշկները 31-ամյա պաշտպանի մոտ սալջարդ են ախտորոշել.
Լուկաս Վասկեսն ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 10 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։