Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը փոխարինման է դուրս եկել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ «Բետիսի» դեմ խաղում։
Այդ հանդիպումը 34-ամյա կիսապաշտպանի համար 700-րդ հանդիպումն էր «Բարսելոնայի» կազմում։ Հարկ է նշել, որ այս ցուցանիշով Սերխիոն երրորդ տեղում է։ Նրանից ավելի շատ խաղացել են միայն Չավի Էրնանդեսը (767) և Լիոնել Մեսսին (778):
Նշենք, որ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2008 թվականից։ 34-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ հաշվարկված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։