«Միլանը» պաշտոնապես հայտարարել է, որ կիսապաշտպան Իսմայել Բենասերը երկարաձգել է պայմանագիրը իտալական ակումբի հետ։
25-ամյա ալժիրցի ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը հաշվարկված է մինչեւ 2027 թվականի հունիսի 30-ը։
Բենասերը, ով «Միլանին» է միացել 2019 թվականին «Էմպոլիից» 17,2 միլիոն եվրոյի դիմաց, «ռոսոներիների» կազմում անցկացրել է 129 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: