Ֆուտբոլի Անգլիայի 20-ակի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատեր Գլեյզերների ընտանիքը վաճառքի է հանել ակումբը, հայտնում է Daily Mail-ը:
Նոյեմբերին ղեկավարությունը հայտնել էր, որ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտը վերակառուցելու համար փնտրում է ներդրողների, սակայն անգլիական ԶԼՄ-ների կարծիքով իրավիճակն ավելի լուրջ է:
«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերին առաջարկել էին ծախսել միլիարդ ֆունտ ստերլինգ և վերակառուցել ստադիոնը։ Դա կլիներ ամենամասշտաբային ու թանկ վերակառուցումն ակումբի 112-ամյա պատմության մեջ:
Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել էին, սակայն կտրուկ դադարեցվել էին: Հավանական պատճառն այն է, որ սեփականատերերն առաջիկայում կվաճառեն ակումբը, իսկ նոր սեփականատերերը կարող են վերակառուցումն իրականացնել իրենց միջոցներով: Ակումբը դեռ մեկնաբանություն չի տվել այս թեմայով: