Մադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը հայտնվել է հիվանդանոցում, 31-ամյա ֆուտբոլիստը 1,5 ամիս բաց կթողնի կոճի կապանների վնասվածքի պատճառով, հայտնում է Marca-ն։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Վասկեսը մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։
Լուկասը «Ռեալի» ակումբի գույները պաշտպանում է 2015 թվականի հուլիսից։ Նրա ներկայիս պայմանագիրը «սերուցքայինների» հետ հաշվարկված է մինչև 2024 թվականի կեսերը։