«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Մոնակոյի» դարպասապահ Լիսանդրո Օլմետայով:
Ինչպես հայտնում է Foot Mercato-ը, անգլիական ակումբը հույս ունի պայմանագիր կնքել 17-ամյա դարպասապահի հետ, ով մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ։ Օլմետան պայմանագրի առաջարկ է ստացել «Մոնակոյից», սակայն դեռևս չի համաձայնեցրել պայմանները, ինչից փորձում է օգտվել Խոսեպ Գվարդիոլան:
Նշենք, որ Օլմետան ծնվել է Այաչոյում և 2011-2020 թվականներին ֆուտբոլ է խաղացել տեղական ակումբներում, որից հետո հայտնվել է «Մոնակոյի» ակադեմիայում։