«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն որոշում է կայացրել

Լոնդոնի «Չելսիի» հենակետային կիսապաշտպան Ժորժինյոն մտադիր է այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում են Daily Telegraph-ի լրագրողները։

Իտալացի կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «թոշակառուների» հետ հաշվարկված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Ամռանը ֆուտբոլիստը կդառնա ազատ գործակալ։

Նշենք, որ Ժորժինյոն լոնդոնյան թիմի գույները պաշտպանում է 2018 թվականի ամառվանից։ Նրա ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։