Չավի․ «Թիմը հոգնած էր, «Բետիսը» որոշ պահերի գերակշռում էր»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Բետիսի» նկատմամբ տոնած հաղթանակը։

«Մենք տարբեր փուլեր ենք անցել։ Առաջին խաղակեսն ամբողջությամբ մերն էր։ Բայց մենք չխփեցինք երկրորդ գոլը, որը կարող էր փոխել խաղը։ Երկրորդ խաղակեսում ամեն ինչ փոխվեց։

«Բետիսը» որոշ պահերի գերակշռում էր։ Սա ցանկալի ավարտ է:

Մենք դժվարացրինք մեզ խաղը բարդ մրցակցի հետ։ Մենք այլ կերպ էինք պաշտպանվում, քան «Ատլետիկոյի» հետ խաղում, հոգնած էինք», – Չավիի խոսքերը մեջբերում է Sports-es-ը։