Անդրես Ինիեստան՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին. «Դա ճիշտ որոշում էր ինչպես մարզական, այնպես էլ՝ ընտանեկան առումով»»

Ճապոնական «Վիսել Կոբեի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է 2018 թվականին կատալոնական «Բարսելոնայից» հեռանալու մասին:

«Ճապոնիա տեղափոխությունը ճիշտ քայլ էր: Ես պետք է նմանատիպ որոշում կայացնեի: Ես երջանիկ էի ու վստահ, որ դա ճիշտ քայլ էր:

Դա ճիշտ որոշում էր ինչպես մարզական, այնպես էլ՝ ընտանեկան առումով»,- 38-ամյա իսպանացու խոսքը մեջբերում է The Athletic-ը:

Հիշեցնենք, որ Անդրես Ինիեստան «Բարսելոնայի» սան է և կատալոնական ակումբի համակարգում գտնվել է 1996-2018 թվականներին՝ թիմի հետ նվաճելով 30 տիտղոս: