Էրիկ տեն Հագը հայտնել է, որ թիմի կիսապաշտպաններից մեկը այլևս չի խաղա այս մրցաշրջանում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտարարել է, որ կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը այլևս չի խաղա 2022/23 մրցաշրջանում։

Մարզիչը տեղեկացրել է, որ Դոնին լուրջ վնասվածք ունի, սակայն չի հայտնել, թե ինչպիսին է վնասվածքի բնույթը:

25-ամյա հոլանդացին 39 միլիոն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2020 թվականի սեպտեմբերին:

Այդ ժամանակվանից ի վեր նա ակումբի կազմում անցկացրել է 60 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։