VAR համակարգը կօգտագործվի Կոնֆերենցիաների Լիգայի փլեյ-օֆֆի բոլոր խաղերում, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Այն կկիրառվի 1/16 եզրափակիչից սկսած մինչև եզրափակիչ հանդիպումը: 1/16 եզրափակիչի հանդիպումները կկայանան փետրվարի 16-ից 23-ը, հաղթողները կնվաճեն 1/8 եզրափակիչի ուղեգիր, որտեղ թիմերին կմիանան 8 խմբերի հաղթողները:
Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում կհանդիպեն
- «Տրաբզոնսպոր (Թուրքիա) – «Բազել» (Շվեյցարիա)
- «Լացիո» (Իտալիա) – «Կլուժ» (Ռումինիա)
- «Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) – «Լեխ Պոզնան» (Լեհաստան)
- «Բրագա» (Պորտուգալիա) – «Ֆիորենտինա» (Իտալիա)
- ԱԷԿ (Հունաստան) – «Դնեպր-1» (Ուկրաինա)
- «Շերիֆ» (Մոլդովա) – «Պարտիզան» (Սերբիա)
- «Լյուդոգորեց» (Բուլղարիա) – «Անդերլեխտ» (Բելգիա)
- «Կարաբախ» (Ադրբեջան) – «Գենտ» (Բելգիա)
1/8 եզրափակիչի ուղեգիր արդեն նվաճել են «Իստանբուլ Բաշակշեհիրը» (Թուրքիա), «Վեսթ Հեմը» (Անգլիա), «Վիլյառեալը» (Իսպանիա), «Նիսը» (Ֆրանսիա») «ԱԶ Ալկմարը» (Նիդերլանդներ), «Յուրգորդենը» (Շվեդիա»), «Սիվանսպորը» (Թուրքիա) և «Սլովանը» (Սլովակիա):
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կկայանա 2023 թվականի հունիսի 7-ին Պրահայում: