ՖԻՖԱ-ն հայտնել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները:
Կարճ ցուցակում հայտնվել է 14 ֆուտբոլիստ. Խուլիան Ալվարեսը («Մանչեսթեր Սիթի»և Արգենտինա), Ջուդ Բելինգհեմը («Բորուսիա Դորտմունդ» և Անգլիա), Կարիմ Բենզեման («Ռեալ Մադրիդ» և Ֆրանսիա), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի» և Բելգիա), Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի» և Նորվեգիա), Աշրաֆ Հակիմին (ՊՍԺ և Մարոկկո), Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա» և Լեհաստան), Սադիո Մանեն («Բավարիա» և Սենեգալ), Կիլիան Մբապպեն (ՊՍԺ և Ֆրանսիա), Լիոնել Մեսսին (ՊՍԺ և Արգենտինա), Լուկա Մոդրիչը («Ռեալ» և Խորվաթիա), Նեյմարը (ՊՍԺ և Բրազիլիա), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ» և Եգիպտոս) և Վինիսիուս Ժունիորը («Ռեալ» և Բրազիլիա):