Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի գործակալը բանակցում է անգլիական ակումբների հետ

«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի գործակալը գտնվում է Լոնդոնում, որտեղ քննարկում է իր հաճախորդի հնարավոր տեղափոխությունը Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկը։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ում, ներկայումս կիսապաշտպանով հետաքրքրված է երկու թիմ։ Թիմերի անունները չեն նշվում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 27-ամյա Միլինկովիչ-Սավիչը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Լացիոյի» հետ։

Կողմերի միջեւ գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև 2024 թվականի ամառ։