Ռոբերտո Ֆիրմինոն չի լքի «Լիվերպուլը»

Բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն, ով հանդես է գալիս «Լիվերպուլի» կազմում, չի տեղափոխվի «Բավարիա»։ Ինչպես հայտնում է Goal-ը, մյունխենյան ակումբի ղեկավարությունը հետաքրքրված չէ հարավամերիկացու տրանսֆերով։

Գերմանական գրանդն այժմ կենտրոնացած է Մանուել Նոյերի ծանր վնասվածքի պատճառով նոր դարպասապահ գտնելու վրա: Ալեքսանդր Նյուբելը համարվում է 36-ամյա Նոյերի իրավահաջորդի պաշտոնի գլխավոր հավակնորդը։

Նշենք, որ ֆուտբոլիստը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ հաշվարկված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։