«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպանը՝ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

Հաջորդ ամառ «Բարսելոնայի» համար դժվար կլինի գնել Մարտին Սուբիմենդիի տրանսֆերը, հաղորդում է Sports-ը։

Աղբյուրի համաձայն, «Ռեալ Սոսյեդադը» կվաճառի Սուբիմենդիին միայն նրա պայմանագրում նախատեսված 60 միլիոն եվրոյի դիմաց, և «Բարսսելոնան» լիովին պատրաստ չէ վճարել այդ գումարը:

«Ռեալ Սոսյեդադի» 23-ամյա կիսապաշտպանին կատալոնական գրանդը դեռ դիտարկում է որպես առաջնահերթ տարբերակ՝ փոխարինելու Սերխիո Բուսկետսին, ով ծրագրում է հեռանալ ակումբից։

Նշենք, որ Մարտին Սուբիմենդին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: