Մարկուս Թուրամը մոտ օրերս կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թուրամը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը պլանավորում է մոտ օրերս գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:

Թուրամը «Բորուսիայում» հանդես է գալիս 2019 թվականից, նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 32 միլիոն եվրո:

Սիրելի «Բարսելոնայի» երկրպագուներ, առաջարկում ենք Ձեզ միանալ մեր ինստագրամյան էջին, որտեղ կլինեն ամեն ինչ «Բարսելոնայի» մասին՝ միացեք սեխմելով այստեղ