«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Սիթին», որը ցանկանում է ուժեղացնել ձախ պաշտպանի դիրքը, հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ֆերլան Մենդիի նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, անգլիական ակումբը պատրաստ է 27-ամյա ֆրանսիացու համար վճարել մինչև 60 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է 2025 թվականին։ Մադրիդյան ակումբի կազմում ֆրանսիացի պաշտպանն անցկացրել է 124 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։