«Թոթենհեմի» հարձակվող Լուկաս Մոուրան կհեռանա թիմից ընթացիկ մրցաշրջանի ավարտին, հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն, «Թոթենհեմի» ղեկավարությունը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը բրազիլացի հարձակվողի հետ։ Ամեն ինչ գնում է նրան, որ ֆուտբոլիստը ամռանը կհեռանա թիմից ազատ գործակալի կարգավիճակով։
Նշենք, որ 30-ամյա հարձակվողը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2018 թվականից, և նրա ներկայիս պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։