Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դարձել է Իսպանիայի Սուպերգավաթի պատմության երկրորդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփում հինգ խաղում անընդմեջ։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը մրցաշարի 1/2-րդ եզրափակչի՝ «Վալենսիայի» դեմ խաղում 39-րդ րոպեին 11 մետրանոցը անվրեպ է իրացրել։ Այս գոլը ֆրանսիացու համար 5-րդ անընդմեջն էր Իսպանիայի Սուպերգավաթի խաղում:
Ինչպես հայտնում է Opta-ն, Բենզեման հավասարվել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի նվաճմանը, ով 2010-ից 2012 թվականներին «Բարսելոնայի» կազմում 8 գոլ է խփել այս առաջնությունում հինգ խաղում: