Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ռահիմ Ստերլինգը

«Չելսիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը բաց կթողնի առնվազն երկու շաբաթ՝ ազդրի սալջարդի պատճառով:

Հիշեցնենք, որ անգլիացին վնասվածքը ստացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։

Լրագրող Մեթ Լոուն սոցցանցերում նշել է, որ Ստերլինգի վերադարձը խաղադաշտ առաջիկա շաբաթ հնարավոր չէ:

Նշվում է, որ անգլիացին գտնվում է ակումբի բժշկական շտաբի լուրջ հսկողության տակ։