Հարի Քեյնը կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Get German Football-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը պատրաստվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ընթացք տալ ֆուտբոլիստի տրանսֆերին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիացի հարձակվողով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա հարձակվողը «Թոթենհեմի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է 90 միլիոն եվրո։