Գրեհեմ Փոթեր. «Ես գիտեմ, որ նրանք վարձատրվում են իրենց աշխատանքը կատարելու համար»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը խոսել է թիմի դիրքորոշման մասին Տիագո Սիլվայի, Ասպիլիկուետայի, Ժորժինյոյի և Մատեո Կովաչիչի հետ ունեցած զրույցի մասին։ Նա նշել է, որ խոսակցությունը լավ է ստացվել, քանի որ ֆուտբոլիստները ցուցադրել են իրենց մարդկային որակները։

«Ֆուտբոլիստներն ազնիվ են, նրանք ցանկանում են պատասխանատվություն ստանձնել: Նրանք ցանկանում են կատարելագործվել, ցանկանում են հաղթել: Մենք շատ առումներով բախտավոր ենք եղել: Միաժամանակ մենք ծանր պահ ենք ապրում, և դրանք խնդիրներ են, որոնք ազդում են նաև ֆուտբոլիստների վրա։

Նրանք մարդիկ են։ Ես գիտեմ, որ նրանք վարձատրվում են իրենց աշխատանքը կատարելու համար, բայց նրանք ռոբոտներ չեն: Նրանց վրա դեռևս ազդում են արդյունքները և ակումբում անցումը, բայց ես իսկապես տպավորված եմ նրանցով»,- Փոթերի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։