«Պարմայի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնի գործակալ Սիլվանո Մարտինան կարծում է, որ լեգենդար դարպասապահն անպայման կանցկացնի ևս մեկ մրցաշրջան, եթե ակումբը դուրս գա բարձրագույն խումբ:
45-ամյա ֆուտբոլիստը Ա Սերիայում ամենաշատ խաղերն անցկացրած ֆուտբոլիստն է՝ 657 հանդիպում:
«Նրա պայմանագրի ավարտին մնացել է երկու տարի, բայց մենք կխոսենք մրցաշրջանի վերջում, վստահ եմ Ջիջին կկարողանա իր համար լավագույն որոշումը կայացնել:
Իհարկե, նա դեռ իրեն մրցունակ է զգում։ Իմ կարծիքով, եթե «Պարման» դուրս գա բարձրագույն խումբ, նա անպայման կշարունակի կարիերան»,- Մարտինայի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։