Էդուարդ Սպերցյանը կարող է լքել «Կրասնոդարը»

Ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովեն»:

«РБ Спорт»-ի հավաստմամբ՝ հոլանդական ակումբի ներկայացուցիչները ծրագրում են որքան հնարավոր է արագ ձևակերպել Էդիկի տրասֆերը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Սպերցյանը չի պատրաստվում հունվարին հեռանալ ռուսական ակումբից:

Ընթացիկ մրցաշրջանում 2022թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: