«Չելսիի» հարձակվողը վնասվածք է ստացել

«Չելսիի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ, հայտնում է Sky Sports-ը:

Ֆուտբոլիստը ծնկի վնասվածք է ստացել և մի քանի շաբաթ կպահանջվի ապաքինվելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում Պուլիշիչը բոլոր մրցաշարերում 21 հանդիպում է անցկացրել «Չելսիի» կազմում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: