«Չելսին» տրանսֆերային թիրախ ունի

«Չելսին» պատրաստ է պայմանագիր կնքել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամի հետ։ Գերմանացիները պլանավորում են ֆուտբոլիստին վաճառել 8,5 միլիոն ֆունտով, հայտնում է The Times-ը:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Թյուրամը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև 2 գոլային փոխանցում է կատարել ԱԱ-2022-ում Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած 5 խաղում։

Ֆուտբոլիստի պայմանագիրը թիմի հետ ավարտվում է այս ամառ։